Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարը, տվել է առնվազն մեկ զոհ


ԼՂ ՊԲ զինծառայողը շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
ԼՂ ՊԲ զինծառայողը շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Փետրվարի 22-ին և լույս 23-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1600 կրակոց:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ մասնավորապես, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է Դ-44 տիպի հրանոթ և տարբեր տրամաչափի ականանետեր՝ ընդհանուր առմամբ արձակելով 62 արկ, որից 10-ը՝ հրանոթից, 52-ը՝ ականանետերից:

«Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը դիմել են կանխարգելիչ գործողությունների, ինչի արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 1 զոհ, որի մասին երեկ հայտարարել է ադրբեջանական ռազմական գերատեսչությունը: Առաջնագծում իրադրությունը լիովին գտնվում է ՊԲ առաջապահ ուժերի վերահսկողության ներքո», - ասված է հաղորդագրությունում:

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ «Լեռնային Ղարաբաղում հայկական զինված ստորաբաժանումների հրետակոծության հետևանքով» զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող Խանօղլան Հալիլովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG