Մատչելիության հղումներ

Փոստանջյանը դադարեցնում է անդամակցությունը «Ժառանգությանը»


Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյան

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երկուշաբթի առավոտյան Ֆեյսբուքում գրել է, որ դադարեցնում է անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը:

«Հարգելի «Ժառանգություն» կուսակցության անդամներ: Ակնհայտ փաստ է «Ժառանգություն» կուսակցության սկզբունքային, գաղափարական և ծրագրային խզումը իր հռչակած և անցած քաղաքական ուղու հետ, ինչը հանգեցրել է հրաժարման կուսակցության կողմից ընդունված սկզբունքներից, գաղափարախոսությունից և ծրագրից: Քաղաքական գործունեություն իրականացնելու համար վերը նշված փաստը դարձրել է անհամատեղելի իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը: Հայտնում եմ ձեզ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը», - գրել է Փոստանջյանը:

Միևնույն ժամանակ, պատգամավորը բարձր է գնահատում «շուրջ տասնամյա համատեղ աշխատանքը և միասին անցած ճանապարհը»:

Հիշեցնենք՝ Փոստանջյանը դեմ էր «Ժառանգության» ընդգրկմանը որևէ դաշինքում, մինչդեռ կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կազմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG