Մատչելիության հղումներ

Դալլաքյանը չի միանա «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» ձևավորվելիք դաշինքին


Վիկտոր Դալլաքյան, արխիվ

Վիկտոր Դալլաքյան, արխիվ

Նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանը «Ազատության»-ը տեղեկացրեց, որ իր գլխավորած «3-րդ Հանրապետւթյուն» կուսակցությունը դադարեցնում է մասնակցությունը հուշագրին, ըստ որի, Վարդան Օսկանյանի «Համախմբում» և Արամ Սարգսյանի Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների հետ ընտրություններին մասնակցելու էին դաշինքով:

Հայտարարվել էր, որ դաշինքը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էր առաջնորդելու:

Նախօրեին էլ այս ձևաչափից հեռացել էր Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը` բարձրաձայնելով առաջացած սկզբունքային տարաձայնությունների մասին:

Դալլաքյանը չի միանա վաղը ձևավորվելիք «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին: Պատճառների և ընտրություններին իր հնարավոր մասնակցության մասին հարցերին Դալլաքյանը պատասխանելու է վաղը հրավիրած ասուլիսում:

Վիկտոր Դալլաքյանը անցած տարվա հոկտեմբերին դուրս եկավ իշխող Հանրապետական կուսակցությունից, հրաժարական տվեց նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի և Ազգային ժողովում նախագահի պաշտոնական ներկայացուցչի պաշտոններից՝ հայտարարելով, թե իշխանության հետ համագործակցության վերջին չորս տարիների ընթացքում ինքը «քարեր էր հավաքում», հիմա արդեն «եկել է քարերը նետելու ժամանակը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG