Մատչելիության հղումներ

Այսօր Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող, «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանին: «Ազատության» հետ զրույցում նրա փաստաբան Տիգրան Եգորյանն ասաց, որ ՀՔԾ-ն ձերբակալման հիմք է համարել այն, որ Սարգսյանը փետրվարի 3-ին չի ներկայացել քննչական մարմնին: Մինչդեռ փաստաբանի խոսքով, նախապես քննիչին տեղյակ են պահել չներկայանալու մասին և խնդրել են փոխել հանդիպման օրը: Տիգրան Եգորյանը նշեց, որ այս պահին գտնվում են ՀՔԾ-ում և չի բացառվում, որ Արթուր Սարգսյանը կրկին կալանավորվի:

Սարգսյանը ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործով կալանավորված էր օգոստոսից: Նրախափանման միջոցը փոխվել էր 2016-ի դեկտեմբերի 31-ին, նա ազատ էր արձակվել:

Մինչ այդ Սարգսյանի պաշտպանները դիմել էին Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), որպեսզի անհապաղ միջոցներ ձեռնարկվեն նրան բուժում ապահովելու, անհրաժեշտության դեպքում քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար:

Սարգսյանը, ինչպես վկայում են բժշկական փաստաթղթերը, մի շարք հիվանդություններով է տառապում։ Բացի հիմնական՝ ողնաշարի հիվանդությունից, բանտում գտնվելու հինգ ամիսների ընթացքում, պաշտպանների պնդմամբ, կերակրափողի հիվանդություն է ձեռք բերել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG