Մատչելիության հղումներ

«Հայոց համազգային շարժում» կուսակցությունը որոշել է խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ծառուկյան դաշինք»-ի կազմում։ ՀՀՇ վարչության անդամ, գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը «Ազատությանը» փոխանցեց, որ այսօր կայացած նիստին ներկա՝ ՀՀՇ վարչության 11 անդամներն այս որոշումը միաձայն են կայացրել:

Ինչ վերաբերում է ռեյտինգային կարգով առաջադրվելիք թեկնածություններին, ապա, ըստ Կարապետյանի, այդ կարգով Երևանի կենտրոնում կառաջադրվի ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը։

ՀՀՇ վարչության այսօրվա փակ նիստին միայն Ալեքսանդր Արզումանյանը չի մասնակցել։ Նա, հիշեցնենք, հայտարարել էր, թե չի ցանկանում մասնակցել ընտրություններին, նաև կարծիք էր հայտնել, որ դաշինք կարելի է կազմել միայն գաղափարական ընդհանուր հենքի վրա:

«Ազատության» հարցին ի պատասխան՝ հնարավո՞ր է, որ Արզումանյանը հեռանա ՀՀՇ-ից, կուսակցության գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը միայն նշեց՝ վերջինս դիմում չի ներկայացրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG