Մատչելիության հղումներ

Հայաստանի կառավարությունը այսօր հավանություն տվեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի առաջարկին՝ Արարատի նոր մարզպետ նշանակել Արամայիս Գրիգորյանին:

Հիշեցնենք՝ Ռուբիկ Աբրահամյանը այս շաբաթ հրաժարական տվեց Արարատի մարզպետի պաշտոնից:

Արամայիս Գրիգորյանը նախկինում էլ՝ 2013 թվականի հոկտեմբերից մինչև 2014-ի ապրիլ եղել է Արարատի մարզպետ, ապա նշանակվել է բնապահպանության նախարար և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև անցած տարվա սեպտեմբեր: Ավելի վաղ եղել է Ազգային ժողովի պատգամավոր՝ ՀՅ Դաշնակցություն խմբակցության անդամ, գյուղատնտեսության նախարար:

Մանրամասները տե'ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG