Մատչելիության հղումներ

Զախարովա․ Լավրովի բանակցությունները Նալբանդյանի և Մամեդյարովի հետ եղել են կառուցողական


Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ օրերս կայացած հանդիպումներին:

Զախարովան ասել, թե այդ հանդիպումների վերաբերյալ հաղորդագրություններին ավելացնելու լրացուցիչ տեղեկատվություն չունի: «Դա շատ զգայուն թեմա է, բանակցությունները եղել են և՛ կառուցողական, և՛ ներառել են տարբեր կոնկրետ գաղափարներ կարգավորման առաջընթացի ուղղությամբ», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը:

Մարիա Զախարովան ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է, և այդ հարցով շփումները անտարակույս կշարունակվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG