Մատչելիության հղումներ

Ըստ Թուրքիայի ոստիկանության, գիշերային ակումբի վրա հարձակված անձը Ուզբեկստանի քաղաքացի է


«Ռեյնա» գիշերային ակումբը հարձակումից հետո, 3-ը հունվարի, 2017թ.

«Ռեյնա» գիշերային ակումբը հարձակումից հետո, 3-ը հունվարի, 2017թ.

Թուրքիայի ոստիկանությունը պարզել է Ամանորի գիշերը Ստամբուլի ամենահայտնի գիշերային ակումբներից մեկում՝ «Ռեյնա»-ում հարձակում իրականացրած անձի ինքնությունը: Վերջինս Ուզբեկստանի քաղաքացի Աբդուլքադիր Մաշարիպովն է, ով կապեր ունի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Ոստիկանությունը փնտրում է նրան:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ին տեղի ունեցած հարձակման հետևանքով 39 մարդ էր զոհվել:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG