Մատչելիության հղումներ

Կալաձե․ «Գազպրոմ»-ը Վրաստանին հետաքրքիր առաջարկ է արել


Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձե, արխիվ
Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձե, արխիվ

«Գազպրոմ»-ը Վրաստանին հետաքրքիր առաջարկ է արել, հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:

Նա չի մանրամասնել «Գազպրոմ»-ի առաջարկը, սակայն նշել է, որ Մինսկում կայացած հանդիպմանը հիմնականում խոսել են Հայաստան մատակարարվող ռուսական գազի տարանցման դիմաց գումար, այլ ոչ թե, ինչպես մինչ այժմ է արվել, փոխանցվող գազի 10 տոկոսը ստանալու հարցը:

«Գազպրոմ»-ի կողմից հետաքրքիր առաջարկ է հնչել, սա վերջին առաջարկն է», - ասել է Կալաձեն՝ նշելով, որ գործող պայմանագրի ժամկետը լրացել է դեկտեմբերի 31-ին, ու վաղը Վրաստանի կառավարությունը պետք է որոշում ընդունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG