Մատչելիության հղումներ

Yeni Safak. Ստամբուլի ահաբեկիչը դեռ չի լքել քաղաքի սահմանները


Ոստիկանը ահաբեկչությունից հետո «Ռեյնա» գիշերային ակումբի մոտ, 4-ը հունվարի, 2017թ.

Ոստիկանը ահաբեկչությունից հետո «Ռեյնա» գիշերային ակումբի մոտ, 4-ը հունվարի, 2017թ.

Թուրքական հատուկ ծառայությունների տեղեկություններով՝ Ամանորի գիշերը Ստամբուլի ամենահայտնի գիշերային ակումբներից մեկում` «Ռեյնա»-ում ահաբեկչական հարձակում իրականացրած անձը դեռ չի լքել քաղաքի սահմանները: Այս մասին այսօր գրել է թուրքական Yeni Safak օրաթերթը` վկայակոչելով ուժային կառույցներում ունեցած աղբյուրները:

Թերթի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները շարունակում են որոնել 39 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակման հեղինակին:

Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Քայնակի տեղեկություններով՝ ահաբեկիչն ազգությամբ ույղուր էր` ենթադրաբար Միջին Ասիայի նախկին խորհրդային հանրապետություններից մեկից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG