Մատչելիության հղումներ

Թուրքիայի իշխանությունները ևս 6 հազար մարդու են պաշտոնանկ արել՝ ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ առնչություն ունենալու մեղադրանքով: Պաշտոնական Անկարան պնդում է, թե ԱՄՆ-ում բնակվող իսլամիստ գործիչն է կազմակեպել անցած հուլիսին իրականացված հեղաշրջման փորձը: Գյուլենը, մինչդեռ, հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները:

Թուրքիայի կառավարության նոր որոշմամբ, աշխատանքից զրկվել են ոչ միայն ոստիկանության ու արդարադատության նախարարության հազարավոր աշխատակիցներ, այլև հարյուրավոր բժիշկներ ու գիտնականներ: Ընդհանուր առմամբ, անցած կես տարում Թուրքիայում պաշտոնանկ է արվել ավելի քան 120 000 մարդ, մոտ 41 հազարն էլ ազատազրկվել են՝ հեղաշրջման փորձին աջակցելու կասկածանքով:

Շաբաթվա սկզբին Թուրքիայի խորհդարանը որոշեց ևս երեք ամսով երկարաձգել արտակարգ դրությունը, ինչը կառավարությանը հնարավորություն է տալիս օրենքներ ընդունել՝ շրջանցելով խորհրդարանի հավանությունը, այդպիսով, սեփական հայեցողությամբ սահմանափակելով քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG