Մատչելիության հղումներ

Լարսի անցակետը մարդատար մեքենաների համար բացվել է


Ռուս - վրացական սահմանի Լարսի անցակետը, արխիվ
Ռուս - վրացական սահմանի Լարսի անցակետը, արխիվ

Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 5-ին ժամը 15-ի դրությամբ մարդատար ավտոմեքենաների համար բացվել է։

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար երթևեկությունը նախատեսվում է վերականգնել վաղը՝ դեկտեմբերի 6-ին։

Հիշեցնենք՝ Լարսի անցակետը փակ էր անցած ուրբաթ օրվանից, այնտեղ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ էին կուտակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG