Մատչելիության հղումներ

Սոթք-Քարվաճառ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են, Լարսի անցակետը փակ է


Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Վարդենյաց լեռնանցքում, Ապարան-Արագած և Սարավան-Զանգեր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սրավան-Զանգեր ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը փոխանցում է նաև, որ կապ է հաստատվել Հարավային Օսիայի ՃԿԿ ՕՀ կապիտանի հետ, ով տեղեկացրել է, որ Լարսի անցակետում կուտակվել է 558 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ 120 մարդատար ավտոմեքենա, 13 միկրոավտոբուս, 5 ավտոբուս, 420 բեռնատար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG