Մատչելիության հղումներ

ԱԻՆ․ Լարսի անցակետում 300-ից ավելի տրանսպորտային միջոց է կուտակվել


Լարսի անցակետ, արխիվ
Լարսի անցակետ, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկցնում է, որ այսօր, ժամը 10.03-ին Վրաստանի ՃՇՇ-ից հաղորդել են, որ Լարսի ճանապարհը փակ է, առկա է ձնահյուսի վտանգ:

«Ժամը 10.07-ին կապ է հաստատվել Վրաստանի Հանրապետության՝ Լարսի անցակետում հերթապահություն իրականացնող ոստիկանության աշխատակցի հետ, ով տեղեկացրել է որ Կազբեկի շրջանում կա 20 մարդատար և 65 բեռնատար ավտոմեքենա», - հաղորդում է ԱԻՆ-ը՝ շարունակելով․ - «Ժամը 10.11-ին կապ է հաստատվել Հարավային Օսեթիայի ՃԿԿ ՕՀ կապիտանի հետ, ով տեղեկացրել է, որ անցակետում կուտակվել է 397 տրանսպորտային միջոց (883 քաղաքացի), այդ թվում՝ 139 մարդատար ավտոմեքենա, 33 միկրոավտոբուս, 2 ավտոբուս, 223 բեռնատար»:

ԱԻՆ-ը փոխանցում է, որ անցակետի մոտակայքում տեղադրված է և գործում է երկու ժամանակավոր կացարան և 1 կունգ տիպի ավտոմեքենա:

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն իր հերթին հաղորդում է, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ տրանսպորտային բոլոր միջոցների համար՝ առատ տեղումների հետևանքով առաջացած ձնահոսքի պատճառով։

«Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից նախարարությանը փոխանցել են, որ ձնահոսքի հետևանքները վերացնելու նպատակով Վրաստանի համապատասխան կառույցներն աշխատում են արտակարգ ռեժիմով։ Կատարվում է մեծածավալ աշխատանք՝ ճանապարհը րոպե առաջ բացելու համար», - ասված է ՏԿՏՏՆ-ի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG