Մատչելիության հղումներ

Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար. ԱԻՆ


Մեքենաները Լարսի անցակետում, արխիվ
Մեքենաները Լարսի անցակետում, արխիվ

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 12.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի քաղաքներում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում, Ապարան-Արագած, Սարավան-Սիսիան ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից Արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG