Մատչելիության հղումներ

logo-print

Այսօր մեկնարկում է Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով դատավարությունը


Քիչ անց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կմեկնարկի Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով առաջին դատական նիստը։

Նիստի մեկնարկին դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանը լրագրողներին ասաց, որ յոթ լրագրողից ավելի չեն կարող ներկա գտնվել նիստին, քանի որ դահլիճում տեղ չկա։ Դատական դեպարտամենտից, սակայն, լրագրողներին փոխանցեցին, որ նիստը դռնբաց է, և բոլոր լրագրողներն իրավունք ունեն ներկա գտնվելու։

Շուրջ 20 լրատվամիջոցների ներկայացուցիչներ այս պահին սպասում են մուտքի թույլտվության, նրանք որոշել են նիստին մասնակցել կա՛մ միասին, կա՛մ ընդհանրապես չմասնակցել։

Զինված խմբի գործի շրջանակներում, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել 33 անձի, որոնցից 21-ը կալանավորված են, ևս 4-ը անջատված մասով դատապարտվել են, իսկ մնացածներն՝ ազատ արձակվել: 33 հոգուն մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), հանցավոր համագործակցությանը մասնակցելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մաս) և կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և կրելու (Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մաս) համար:

Ամիսներ առաջ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ խումբը գլխավորել էր Արթուր Վարդանյանը և նրանք ծրագրել էին բռնությամբ զինված հեղաշրջում իրականացնել՝ թիրախավորելով նախագահի նստավայրը, Ազգային ժողովը, Կառավարության և Սահմանադրական դատարանի շենքերը, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերությունը:

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG