Մատչելիության հղումներ

«Մանչեսթր Յունայթեդ»-ի երկրպագուները Մխիթարյանին ճանաչեցին լավագույնը «Ֆեյենորդ»-ի հետ խաղում


Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթր Յունայթեդ»-ի մարզաշապիկով, արխիվ
Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթր Յունայթեդ»-ի մարզաշապիկով, արխիվ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուները Հենրիխ Մխիթարյանին ճանաչել են Եվրոպայի լիգայի մրցաշարում հինգշաբթի օրը կայացած «Ֆեյենորդ»-ի հետ հանդիպման լավագույն խաղացող:

Անգլիական ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հայ ֆուտբոլիստն ստացել է «Մանչեսթր Յունայթեդ»-ի թվիթերյան էջում անցկացված քվեարկության մասնակիցների 71 տոկոսի ձայները:

Հաղորդագրությունում ընդգծվում է, որ ամռանը Դորտմունդի «Բորուսիա»-ից «Մանչեսթր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո Մխիթարյանը ընդամենը երկրորդ անգամ էր հանդես գալիս անգլիական թիմի մեկնարկային կազմում, թեև այդ ժամանակամիջոցում խաղացել է Հայաստանի հավաքականում:

Մխիթարյանը նշել է, որ շատ դժվար է կողքից հետևել սեփական թիմի խաղին: Հարցին՝ կարո՞ղ է արդյոք «Ֆեյենորդ»-ի հետ հանդիպումը նոր սկիզբ դառնալ իր համար, հայ ֆուտբոլիստը պատասխանել է․ - «Հուսով եմ: Տեսնենք»:

Երեկ երեկոյան կայացած հանդիպումը նիդերլանդական թիմի հետ ավարտվել է «Մանչեսթր Յունայթեդ»-ի հաղթանակով՝ 4:0 հաշվով, գոլերի հեղինակ են դարձել Ուեյն Ռունին, Խուան Մատան, Ջեսս Լինգարդը, ևս մեկ գնդակ սեփական դարպասն է ուղարկել «Ֆեյենորդ»-ի դարպասապահ Բրեդ Ջոնսը:

Այս հանդիպումից հետո անգլիական ակումբը բարելավեց իր դիրքերը A խմբի մրցաշարում՝ 5 խաղից հետո 9 միավորով զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: Խմբի առաջատար թուրքական «Ֆեներբահչե»-ն նույնքան խաղից հետո ունի 10 միավոր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG