Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր»-ից Վարուժան Ավետիսյանի մեղադրանքը խստացվեց


Վարուժան Ավետիսյան, արխիվ
Վարուժան Ավետիսյան, արխիվ

Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաննում այս պահին ընթանում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի կալանքի ժամկետը երկրացնելու դիմումի քննությունը։

Վարուժան Ավետիսյանը մեղադրվում է պատանդ վերցնելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, կրելու և փոխադրելու, ինչպես նաև 2015-ին Հայոց ցեղասպանության հիշատակի նախօրեին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հոդվածներով։

Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանն ասաց, որ Ավետիսյանի մեղադրանքը խստացվել է՝ նրան մեղսագրվել է նաև զենքի հափշտակություն և գնդի տարածքում գտնվող գույքի ոչնչացում։

Նշենք, որ Ավետիսյանը չի ցանկացել մասնակցել դատական նիստին։

Քիչ անց կմեկնարկի նաև «Սասնա ծռեր»-ից Աշոտ Պետրոսյանի դատական նիստը։ Ենթադրվում է, որ նրան դատապարտյալների հիվանդանոցից կտեղափոխեն դատարանի դահլիճ։

Հիշեցնենք, Պետրոսյանը, հրազենային ծանր վիրավորումով էր դուրս եկել ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարաքծից։ Նա մեղադրվում է շենքեր և շինություններ զավթելու և ապօրինի զենք տեղափոխելու և պահելու մեջ։

Նրա պաշտպան Արայիկ Պապիկյանի փոխանցմամբ, Պետրոսյանի մեղադրանքը ևս կխստացվի և ըստ պաշտպանի, նրան կմեղսագրվի նաև պատանդ վերցնելը։

«Քննիչը երկու ամսով երկարացնելու է այդ դիմումը՝ նշելով, որ նրա դեմ ցուցմունքներ են տվել շտապօգնության այն երեք բժիշկները, որոնք ամռանը մտել են ՊՊԾ գնդի տարածք՝ վիրավորներին օգնություն ցույց տալու։ Նրանք հայտարարում էին, որ չեն կարողանում դուրս գալ գնդի տարածքից», - ասաց Պապիկյանը՝ նշելով, որ «ՊՊԾ գնդի տարածքից Պետրոսյանը հուլիսի 23-ին է դուրս եկել՝ փոխհրաձգության հետևանքով, իսկ բուժօգնության մեքենան տարածք է մտել ավելի ուշ՝ ամսի 29-ին»։

Թե՛ Ավետիսյանը, թե՛ Պետրոսյանն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում՝ նշելով, որ իրենք քաղաքական ակցիա են իրականացրել և ոչ թե հանցագործություն կատարել։

Հիշեցնենք, ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին 3 ոստիկան զոհվեց։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG