Մատչելիության հղումներ

Աշոտ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը


«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը, «Ազատության»-ը փոխանցեց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը։

Հրազենային վիրավորումով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Պետրոսյանը հինգ օր շարունակ հրաժարվում էր սննդից և դեղորայքից՝ խնդրելով, որ իրեն այցելեն կոմպոզիտորներ Ռոբերտ Ամիրխանյանն ու Տիգրան Մանսուրյանը։

«Երեկ նրան այցելել է Տիգրան Մանսուրյանը, ինչից հետո «Սասա ծռեր»-ի անդամը դադարեցրել է հացադուլը», - փոխանցեց պաշտպանն՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանը մեղադրվում է շենքեր և շինություններ զավթելու և ապօրինի զենք տեղափոխելու և պահելու մեջ։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Ըստ Ազգային անվտանգության ծառայության, հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը Աշոտ Պետրոսյանը զինված խմբի մեկ այլ անդամի՝ Հովհաննես Հարությունյանի հետ դուրս է եկել գնդի տարածքից և փորձել է ճեղքել ոստիկանական պատնեշը, ոստիկանները կրակ են բացել, ինչի հետևանքով զինված խմբի երկու անդամները հրազենային վիրավորումներով հայտնվել են հիվանդանոցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG