Մատչելիության հղումներ

logo-print

Երեկ ուշ երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն և ԱՄՆ նոր ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել:

Կրեմլի փոխանցմամբ, հեռախոսազրույցը կայացել է երկկողմանի պայմանավորվածությամբ։

Պուտինը ևս մեկ անգամ շնորհավորել է Թրամփին՝ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ, հաջողություն մաղթել նրան իր նախընտրական նախաձեռնություններն իրականացնելու գործում, և նոր կառավարության հետ հավասարության սկզբունքներով գործընկերական երկխոսություն սկսելու պատրաստակամություն հայտնել։

Կրեմլի մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Թրամփն ու Պուտինը համաձայնել են, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները պետք է կարգավորել և տեղափոխել կառուցողական, համատեղ աշխատանքի դաշտ։

Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են համագործակցել լայն շրջանակի հարցերի շուրջ։ Բացի այդ Ռուսաստանի նախագահն ու ԱՄՆ-ի նոր ընտրված նախագահը պայմանավորվել են զարգացնել նաև ռուս-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերությունները։

Հեռախոսազրույցի ժամանակ նրանք հիշել են, որ 2017-ին նշվելու է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 120 տարին։

Կողմերը նաև ընդգծել են միասնական ուժերով համար մեկ թշնամու՝ ահաբեկչության դեմ կռվելու անհրաժեշտությունը։ Այս կապակցությամբ քննարկվել են սիրիական ճգնաժամը և դրա կարգավորման հնարավոր ուղիները։

Թրամփն ու Պուտինը պայմանավորվել են շարունակել շփումները հեռախոսով և հանձնարարել են իրենց թիմերին՝ հանդիպում կազմակերպելու աշխատանքներ սկսել։

XS
SM
MD
LG