Մատչելիության հղումներ

Հալեպից լրագրող Զարմիկ Պողիկյանն այսօր «Ազատության»-ը հեռախոսով փոխանցեց, որ քաղաքից հեռանալու համար բացված հումանիտար միջանցքներից Հալեպում մնացած հայերը չեն կարողանում օգտվել, քանի որ դրանք գտնվում են քաղաքի արևելյան շրջանում, մինչդեռ, հայերը բնակվում են արևմտյան թաղամասերում:

Սիրիայի կառավարական զորքերն ու նրանց աջակցող ռուսական օդուժն այսօր 10-ժամյա հրադադար են հայտարարել՝ խաղաղ բնակիչներին և վիրավորներին դուրս բերելու հնարավորություն ընձեռելու համար: Հայտարարված հրադադարի և բացված միջանցքների հիմնական նպատակներից է՝ Բաշար ալ-Ասադի իշխանության դեմ պայքարող ապստամբերին Հալեպից հեռացնելը: Սակայն, վերջիններս ավելի վաղ հայտարարել էին, որ չեն լքի իրենց դիրքերը: Հալեպի արևելյան շրջանում ապստամբների ուժերը ներկայումս գտնվում են փաստացի շրջափակման մեջ:

Սիրիայի պետական լրատվամիջոցները նախօրեին հայտնել էին, որ ապստամբների հրաձգության հետևանքով արևմտյան Հալեպում 12 մարդ էզոհվել, մոտ 200-ը վիրավորվել են: ՄԱԿ-ի տվյալներով Հալեպում 250 հազար բնակիչ է մնացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG