Մատչելիության հղումներ

logo-print

Սիրիական զորքերը Հալեպում 10-ժամյա հրադադար են հայտարարել


Տեսարան Հալեպի արևմտյան հատվածից, որը վերահսկվում է Սիրիայի կառավարական զորքերի կողմից, արխիվ

Տեսարան Հալեպի արևմտյան հատվածից, որը վերահսկվում է Սիրիայի կառավարական զորքերի կողմից, արխիվ

Իսկ Իրաքի հյուսիսում շարունակվում է Մոսուլի ազատագրման գործողությունը:

Այսօր Հալեպում Սիրիայի կառվարական զորքերն ու նրանց աջակցող ռուսական օդուժը 10-ժամյա հրադադար են հայտարարել՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան ժամը 19-ը: Քաղաքից խաղաղ բնակիչներին, վիրավորներին դուրս բելու համար բացվել են հումանիտար միջանցքներ: Դամասկոսը և Մոսկվան նաև հայատարարել են, որ ընդդիմադիրների զինված խմբերը ևս անարգել, առանց զինաթափվելու, կարող են հեռանալ քաղաքից: Հալեպի արևելյան շրջանները գտնվում են նրանց վերահսկողության տակ:

Տեղաբնակներից մի արաբ կին ասում է՝ «Ես ցանկանում եմ, որ արևելյան Հալեպից մեր եղբայրները ապահով ու խաղաղ հեռանան: Ցանկանում եմ, որ ոչ միայն Հալեպում, այլև ամբողջ Սիրիայում խաղաղությունը վերականգնվի»: Քաղաքում մինչև երեկ կրակոցները շարունակվում էին: Սիրիայի պետական լրատվամիջոցները հինգշաբթի հաղորդել են, որ ապստամբների հրաձգության հետևանքով Հալեպի արևմտյան հատվածում 12 մարդ է զովել, մոտ 200-ը՝ վիրավորվել: Մարդու իրավուննքերի սիրիական հետազոտական կենտրոնի տվյալներով էլ, առնվազն 15 մարդ է զոհվել, այդ թվում՝ 4 երեխա:

Այսպես կոչված՝ «Իսլամական պետության» խմբավորումները զգալի տարածքներ էին գրավել Սիրիայում և Իրաքում: Այժմ Սիրիայում ուշադրության կենտրոնում Հալեպ, Իրաքում՝ Մոսուլ քաղաքն է: Այն Իրաքի երկրորդ խոշորագույն քաղաքն է, որը տևական ժամանակ է՝ ԻՊ-ի գրոհայինների ձեռքում է: Երեք շաբաթ առաջ, ինչպես հայտնի է, սկսվել է Մոսուլի ազատագրման գործողությունը, որին մասնակցում են Իրաքի կառավարական զորքերը, քրդական ստորաբաժանումներն ու շիա մահմեդականների ջոկատնները: Նրանց աջակցում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդուժը: Իրաքի կառավարական զորքերն այսօր հայտնել են, որ Մոսուլի արելքում հատուկ ստորաբաժանումները 6 շրջան են ազատել իսլամիստներից:

Նրանց աջակցող քրդական ջոկատների կին անդամներից 21-ամյա Մանին ասում է՝ «Մենք կռվում ենք մեր հողը պաշտպանելու համար: Նշանակություն չունի՝ սա Իրանի, թե Իրաքի Քուրդիստանն է, «Դաեշն» է, թե այլ խմբավորում է գրավել մեր հողը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG