Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Լիբանանի նորընտիր նախագահին


Լիբանանի նորընտիր նախագահ Միշել Աուն, Բեյրութ, 31-ը հոկտեմբերի, 2016թ․
Լիբանանի նորընտիր նախագահ Միշել Աուն, Բեյրութ, 31-ը հոկտեմբերի, 2016թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Միշել Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:

«Վստահ եմ, որ Ձեր երկարամյա փորձառությունը և Լիբանանի բարեկեցիկ ու անվտանգ ապագայի ապահովմանն անմնացորդ նվիրվածությունը լավագույնս կծառայեն իրենց նպատակին: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում հայ և լիբանանցի ժողովուրդների՝ դարերի խորքից եկող բարեկամությունն առավել կամրապնդվի և կստանա նոր որակներ», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ մասնավորապես ասված է ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG