Մատչելիության հղումներ

logo-print

Դալլաքյանն ազատվեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից


Վիկտոր Դալլաքյան

Վիկտոր Դալլաքյան

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով՝ Վիկտոր Դալլաքյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից: Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։

Դալլաքյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականի սեպտեմբերից։

Հիշեցնենք, երեկ ասուլիսի ժամանակ Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց իշխող Հանրապետական կուսակցությունից դուրս գալու, Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից և Ազգային ժողովում նախագահի պաշտոնական ներկայացուցչի գործունեությունից հրաժարվելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG