Մատչելիության հղումներ

Վանաձորի քաղաքապետ ընտրվեց հանրապետական Մամիկոն Ասլանյանը


Մամիկոն Ասլանյանը քվեարկում է Վանաձորի քաղաքապետի ընտրություններում, 10-ը հոկտեմբերի, 2016թ․

Մամիկոն Ասլանյանը քվեարկում է Վանաձորի քաղաքապետի ընտրություններում, 10-ը հոկտեմբերի, 2016թ․

Վանաձորի նորընտիր ավագանու՝ այսօր կայացած առաջին նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ ընտրվեց իշխող Հանրապետական կուսակցության թեկնածու Մամիկոն Ասլանյանը․ նա ստացավ ավագանու 33 անդամներից 19-ի ձայները:

Ընդդիմության թեկնածուն՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանը, ստացավ 14 ձայն:

Հիշեցնենք՝ տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հոկտեմբերի 2-ի ընտրությունների արդյունքներով Վանաձորի ավագանի անցած ընդդդիմադիր երեք կուսակցությունները շաբաթ օրը համաձայնության հուշագիր էին ստորագրել՝ պարտավորվելով ավագանու առաջին նիստին իրենց 18 մանդատներով պաշտպանել Մարուքյանին:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG