Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ նախագահի թեկնածուների երկրորդ հեռուստաբանավեճը ևս անցել է թեժ մթնոլորտում


ԱՄՆ նախագահի թեկնածուների երկրորդ հեռուստաբանավեճը

ԱՄՆ նախագահի թեկնածուների երկրորդ հեռուստաբանավեճը

Սենթ Լուիսում կայացել է Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի երկրորդ դեմ առ դեմ հեռուստաբանավեճը՝ դարձյալ թեժ մթնոլորտում:

Բանավեճի ընթացքում չի շրջանցվել Թրամփի հետ կապված հերթական սկանդալը՝ հանրապետական թեկնածուի վիրավորական արտահայտությունները կանանց մասին:

Քլինթոնը մատնանշել է, որ Թրամփի պես անձը, որ վիրավորում է կանանց, էթնիկ փոքրամասնություններին, մահմեդականներին, չի կարող օրինակ լինել և ղեկավարել Միացյալ Նահանգները:

Ի պատասխան՝ Թրամփը հայտարարել է, թե կանանց մասին իր արտահայտությունները մասնավոր զրույցի ժամանակ են արվել, և հիշեցրել է Հիլարի Քլինթոնի ամուսնու՝ Բիլ Քլինթոնի հետ կապված սեքսուալ սկանդալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG