Մատչելիության հղումներ

Հռոմի Պապը ժամանեց Թբիլիսի


Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ժամանեց Թբիլիսի: Նրան դիմավորեցին Վրաստանի երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին տիկնոջ հետ, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդը՝ Վրաց ուղղափառ եկեղեցու պաշտոնական պատվիրակության ուղեկցությամբ:

Վատիկանի պաշտոնական հաղորդագրությունը վկայում է, որ եռօրյա այցի ընթացքում Հռոմի Սրբազան Քահանայապետի ուշադրության կենտրոնում են լինելու հարաբերությունները կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների, ինչպես նաև քրիստոնյաների ու մահմեդականների միջև:

Այցի առաջին օրը, մասնավորապես, Պապը կհանդիպի ոչ միայն Վրաստանի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդների, այլև տեղի ասորա-քաղդեական և կաթոլիկ համայնքների ներկայացուցիչների հետ:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG