Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյան. Գողությունը գողանալը չէ


ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան, արխիվ
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան, արխիվ

Հանրապետականները հորդորում են պետբյուջեից կատարվող պրիմիտիվ գողության մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունն ուղղակի իմաստով չընկալել։

Եթե Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովի համոզմամբ, գողության մասին հայտարարելիս վարչապետը փիլիսոփայության մասին է խոսել, ապա Հանրապետականի փոխնախագահ, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ավելի ուշագրավ բացատրություն տվեց՝ պնդելով՝ գողությունը գողանալը չէ։

«Գողությունը գողանալ բառը չէ։ Այսինքն, այն երևույթը, որը կառավարության անդամները՝ ներքևից մինչև վերև, պետք է օգտագործեն, երբեմն-երբեմն չի կատարվում դա, և դա համարեց որպես գողություն, իսկ եթե որևէ մեկը՝ կամ ես, կամ դուք, գիտի՝ ովքեր են գողերը, դա հայտարարելու բան չի, դրա համար հատուկ հիմնարկներ կան, որտեղ գրում ես, որ սա գող է, և այդ գողին բռնում տանում բանտարկում են», - ասաց Սահակյանը։

Հարցին, թե ո՞վ պետք է գրի կառավարության գողությունների համար, Սահակյանը պատասխանեց. - «Կառավարության գողությունների համար պետք է գրի նա, ով տեսել է այդ գողությունը»։

Դիտարկմանը, թե վարչապետը տեսել է, ԱԺ նախագահն այսպես արձագանքեց. - «Քիչ առաջ բացատրեցի՝ դա ձեր իմացած գողություն չի, դա աշխատանքային կարգն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG