Մատչելիության հղումներ

ՀՀ վարչապետը և ԱՄՀ առաքելության ղեկավարը կարևորում են բիզնես միջավայրի բարելավումը


Լուսանկարը՝ կառավարության լրատվականի

Լուսանկարը՝ կառավարության լրատվականի

Կառավարությունը ներկայացնելու է իրատեսական բյուջե՝ առանց չափազանցնելու առկա դժվարությունները կամ գերագնահատելու հնարավորությունները: Այդ մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ այսօր Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով 2017 թվականի պետական բյուջեի նախագծին:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցությանը, Հայաստանի տնտեսության ներկա վիճակին, Հարկային օրենսգրքով նախատեսվող փոփոխություններին, Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը վերաբերող հարցեր: Կարապետյանը և Սամիեին կարևորել են բիզնես միջավայրի և ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ համապատասխան միջոցառումների և ծրագրերի շարունակական իրականացումը:

Վարչապետը կառավարության գործունեության արդյունավետությունն ապահովելու տեսակետից կարևորել է նաև կանխատեսելիության և վերահսկողության բարձրացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG