Մատչելիության հղումներ

Պավել Մանուկյանը կրկին «Էրեբունի» բ/կ-ից տեղափոխվեց Դատապարտյալների հիվանդանոց


Պավել Մանուկյանը Ոստիկանության ՊՊԾ գնդի՝ «Սասնա ծռեր»-ի կողմից գրավված տարածքում, Երևան, 23-ը հուլիսի, 2016թ․

Պավել Մանուկյանը Ոստիկանության ՊՊԾ գնդի՝ «Սասնա ծռեր»-ի կողմից գրավված տարածքում, Երևան, 23-ը հուլիսի, 2016թ․

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավել Մանուկյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնից այսօր կրկին տեղափոխվեց «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Հիշեցնենք՝ Մանուկյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել սեպտեմբերի 8-ին՝ ոտքի երկրորդ և վերջնական վիրահատության համար: Վիրահատությունը հաջող է անցել: «Էրեբունի» բժշկական կենտրոնի անձնակազմը առաջիկայում կշարունակի նրան հսկողության տակ պահել նաև Դատապարտյալների հիվանդանոցում:

Հիշեցնենք՝ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի գրավման գործով մեղադրյալ Պավել Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է սահմանված կալանավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG