Մատչելիության հղումներ

Բրյուսել-Երևան-Բրյուսել առաջին չվերթը՝ դեկտեմբերի 10-ին


«ԱրմՎինգս» ընկերության լոգոն
«ԱրմՎինգս» ընկերության լոգոն

Այսօր «ԱրմՎինգս» (ArmWings) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և «Բրասլզ Էըրլայնզ» ( Brussels Airlines) ավիաընկերությունը պայմանագիր են ստորագրել Բրյուսել-Երևան-Բրյուսել ուղիղ չվերթի համար:

«Հաշվի առնելով տվյալ տարածաշրջանում ուղիղ չվերթի անհրաժեշտությունը՝ «ԱրմՎինգս»-ը նախաձեռնություն վերցրեց իրականացնել չվերթը, որպես կատարող ընտրելով տվյալ ավիափոխադրողին, առաջնային համարելով և՛ իր, և՛ ուղևորների պահանջները», - փոխանցում է «ԱրմՎինգս»-ը՝ շարունակելով․ - «Առաջին չվերթը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին: Բրյուսելը կրելու է նաև տարանցիկ գործառույթ և կապելու է Հայաստանը այլ երկրների հետ ևս»:

Ի գիտություն ուղևորների և տուրիստական ընկերությունների՝ «ԱրմՎինգս»-ը վստահեցնում է, որ վարելու է թափանցիկ գնային քաղաքականություն. ավիատոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել թե՛ «ԱրմՎինգս»-ի պաշտոնական կայքից, որը շուտով հասանելի կլինի բոլորին, թե՛ ավիատոմսերի ամրագրման բոլոր համակարգերի միջոցով: Ավիատոմսերի գները կլինեն դասակարգված, յուրաքանչյուր դասակարգ իր մեջ կպարունակի հավելյալ ծառայություններ և պայմաններ, որոնց մանրամասները կհրապարակվեն վաճառքի մեկնարկը հայտարարելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG