Մատչելիության հղումներ

Այս տարի կսկսվի Բրյուսել-Երևան-Բրյուսել ուղիղ չվերթի իրականացումը


«Բրասլզ Էըրլայնզ» ավիաընկերության օդանավ, լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ-ի

«Բրասլզ Էըրլայնզ» ավիաընկերության օդանավ, լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ-ի

Բրյուսել-Երևան-Բրյուսել ուղիղ չվերթի բացմանն են անդրադարձել Բելգիայում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը և Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, արտաքին առևտրի և զարգացման համագործակցության դաշնային պետական ծառայության բազմակողմ և գլոբալիզացիայի հարցերով գլխավոր տնօրեն Ժան-Արտուր Ռեժիբոն երեկ կայացած հանդիպման ժամանակ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Ռեժիբոն Մարգարյանին է հանձնել Բելգիայի քաղաքացիական ավիացիայի իշխանությունների դիմումը, որով «Բրասլզ Էըրլայնզ» (Brussels Airlines) ավիաընկերությանը վերապահվում է Բրյուսել-Երևան չվերթի իրականացումը:

Բելգիացի բարձրաստիճան դիվանագետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի դեսպանին՝ Բրյուսելը Երևանին կապող չվերթի բացման նախաձեռնության, Բելգիայի կառավարության տարբեր օղակների և «Բրասլզ Էըրլայնզ» ավիաընկերության հետ ինտենսիվ աշխատանքի համար:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել չվերթի իրականացումը սկսել ընթացիկ տարում՝ հաջորդ տարվանից ըստ անհրաժեշտության ավելացնելով թռիչքների հաճախականությունը:

XS
SM
MD
LG