Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 5-ի գործով դատապարտված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը ազատ է արձակվել: Այսօր ավելի վաղ Հարությունյանը բերման էր ենթարկվել սառը զենք պահելու կասկածանքով:

«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ մեջ եմ։ Ամեն ինչ նորմալ է, արձանագրություն կազմեցին և բաց թողեցին։
Բերման էին ենթարկել սառը զենք պահելու կասկածանքով։ Ընդհանրապես ոչ մի բացատրություն, ցուցմունք չեմ տվել։ 3 ժամը լրանալուց հետո ազատ են արձակել, նորմալ վերաբերմունք է եղել ներսում։ Մի փոքր երկաթի կտոր են գտել և դա ուղարկել են փորձաքննության, բայց առերես նայելով ասեցին, որ այդ առարկայի մեջ հանցանշաններ չկան։
Սպասենք տեսնենք՝ հիմա ի՞նչ կլինի», - գրել է Շահեն Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG