Մատչելիության հղումներ

Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում Պետդումայի ընտրությունների մոնիտորինգ կիրականացնի


ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ

Ազգային ժողովի փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 16-20-ը աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ, որտեղ ՀԱՊԿ ԽՎ դիտորդական խմբի կազմում կիրականացնի Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների մոնիտորինգ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախատեսվում է Էդուարդ Շարմազանովի հանդիպումը ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի, ինչպես նաև Լենինգրադի մարզի ղեկավարության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG