Մատչելիության հղումներ

logo-print

Եվրամիությունը ողջունում է ԸՕ շուրջ համաձայնությունը Հայաստանում


Եվրամիության դրոշը

Եվրամիության դրոշը

Եվրամիությունը ողջունում է Հայաստանում ընտրական բարեփոխումների վերաբերյալ կառավարության և ընդդիմության միջև նոր համաձայնագրի ստորագրումը, որն արվել է քաղաքացիական հասարակության հետ խորհրդակցելով: Այդ մասին այսօր Թվիթերում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:

«Եվրամիությունը պատրաստ է աջակցել, այդ թվում՝ ֆինանսապես, այս կարևոր համաձայնագրի իրականացմանը», - վստահեցնում է Հանը:

Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների հարցերով խոսնակ Մայա Կոսիյանչիչի տարածած հայտարարության համաձայն՝ համաձայնությունը դրական զարգացում է ընտրական բարեփոխումների իրականացման ճանապարհին։

Կոսիյանչիչը շարունակում է, որ Եվրամիության և մյուս միջազգային գործընկերների, ինչպես նաև Հայաստանի կառավարության ֆինանսական աջակցությունը հնարավոր կդարձնի համաձայնության տեխնիկական կետերի իրականացումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG