Մատչելիության հղումներ

Կարեն Կարապետյանը նշանակվեց Հայաստանի վարչապետ


Կարեն Կարապետյան, արխիվ

Կարեն Կարապետյան, արխիվ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով՝ Կարեն Կարապետյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ:

Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։

Սեպտեմբերի 8-ին իշխող կուսակցության գործադիր մարմնի նիստում ՀՀԿ-ն հաստատել էր Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։

Նորանշանակ վարչապետը 53 տարեկան է։ 1985 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, 2010 թվականին ստացել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան, ունի 32 գիտական աշխատանք:

1998-ից 2001 թվականներին աշխատել է «Հայէներգո» ընկերությունում որպես գլխավոր տնօրեն: 2001թվականին նշանակվել է Հայաստանի էներգետիկայի նախարարի տեղակալ:

2001-ից 2010 թվականներին Կարապետյանը եղել է «ՀայՌուսգազարդ» ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրենը, 2009 թվականին Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ։ 2010-ից 2011 թվականներին Կարեն Կարապետյանը եղել է Երևանի քաղաքապետ, 2011-ից 2016 թվականներին «Գազպրոմբանկ» ընկերության առաջին փոխնախագահ, 2013 թվականից «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» Խորհրդի անդամ է:

Մանրամասները՝ տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG