Մատչելիության հղումներ

Այսօր Սիրիայում ուժի մեջ է մտնում հրադադարը


Սիրիա - Ապստամբների «Սիրիական ազատ բանակի» տանկը Հալեպի հարավարևմտյան Ռամուսա արվարձանում, օգոստոս, 2016թ․

Սիրիա - Ապստամբների «Սիրիական ազատ բանակի» տանկը Հալեպի հարավարևմտյան Ռամուսա արվարձանում, օգոստոս, 2016թ․

Այսօր մայրամուտին Սիրիայում ուժի մեջ է մտնում հրադադարը, որի շուրջ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև համաձայնություն է ձեռք բերվել անցած ուրբաթ օրը՝ տևական բանակցություններից հետո:

Այս հրադադարը համարվում է Սիրիայում արդեն վեցերորդ տարին շարունակվող պատերազմին վերջ տալու՝ մինչ օրս եղած լավագույն հնարավորությունը:

Եթե հրադադարը պահպանվի մեկ շաբաթ, ԱՄՆ-ը և Ռուսաստանը համատեղ կաշխատեն՝ հարվածներ հասցնելու «Ջաբհաթ Ֆաթեհ ալ-Շամ» խմբավորման, որն «Ալ-Ղաիդա»-ի հետ կապեր ունեցող նախկին «Ալ-Նուսրա ճակատն» է, և «Իսլամական պետության» զինյալներին:

Ծրագիրը կոչ է անում պատերազմող կողմերին հետ քաշվել Հալեպի ռազմավարական Կաստելլո ճանապարհից, ապառազմականացված գոտի ստեղծել, ընդդիմադիր և կառավարական ուժերը պետք է ապահովեն անվտանգ մուտք քաղաքի հարավ:

Չնայած հակամարտող կողմերը պաշտպանել են հրադադարը՝ անցած շաբաթավերջին Հալեպում և Իդլիբում օդային հարվածների հետևանքով շուրջ 100 քաղաքացիական անձ է զոհվել:

XS
SM
MD
LG