Մատչելիության հղումներ

Երևանին խորապես մտահոգել է Փհենյանի կողմից միջուկային փորձարկումը


ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայան, արխիվ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայան, արխիվ

«Մեր խորը մտահոգությունն ենք հայտնում սեպտեմբերի 9-ին Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված միջուկային փորձարկման կապակցությամբ, ինչը վտանգում է Կորեական թերակղզու և Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը», - այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Նման գործողությունները, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակի համոզմամբ, խոչընդոտում են Կորեական թերակզղու միջուկային խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG