Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրել Հյուսիսային Կորեայի հարցով


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրել Հյուսիսային Կորեայի հարցով:

Այսօր առավոտյան Փհենյանը հայտարարել է, թե հերթական միջուկային փորձարկումն է իրականացրել, ինչից հետո սեյսմոլոգներն այդ տարածքում մինչև հինգ մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էին գրանցել:

Հարավային Կորեայի, Չինաստանի, Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի առաջնորդները խստորեն դատապարտել են Փհենյանի այս քայլը՝ այն որակելով որպես սադրիչ ու վտանգավոր:

Հյուսիսային Կորեան, մինչդեռ, հայտարարել է, թե շարունակելու է զարգացնել իր միջուկային ծրագիրը:

XS
SM
MD
LG