Մատչելիության հղումներ

Հայաստանն ու ԱՄՆ-ը թմրամիջոցների դեմ պայքարի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերել


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության Հատուկ գործակալներ Քեմերոն Թեյլորին և Մեթիաս Վոլզին:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերով համագործակցությանն առնչվող հարցեր, կողմերը տեղեկատվություն են փոխանակել, անդրադարձել են նաև հետագա համագործակցությանը՝ կարևորելով տեղեկատվության փոխանակման օպերատիվությունը, ձեռք են բերվել պայմանավորվածություններ:

Հյուրերը ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության անունից պատրաստակամություն են հայտնել համագործակցության շրջանակներում ապահովել ԱՄՆ-ում անհրաժեշտ գործողությունների պատշաճ և օպերատիվ կատարումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG