Մատչելիության հղումներ

logo-print

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր Մոսկվայում խորհրդակցություն կանցկացնեն


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) Երևանում ասուլիսի ժամանակ, 9-ը ապրիլի, 2016թ.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) Երևանում ասուլիսի ժամանակ, 9-ը ապրիլի, 2016թ.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր Մոսկվայում խորհրդակցություն են անցկացնելու։ Այս մասին օգոստոսի 31-ի ճեպազրույցում հայտնել էր Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը նաև հայտարարել էր, որ սեպտեմբերի 8-ին կայանալիք խորհրդակցությունների ժամանակ քննարկվելու են հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Սարգսյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի, ինչպես նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում հերթական քայլերի հետ կապված հարցեր։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հույս է հայտնել, որ խորհրդակցությունների հաջորդ օրը՝ սեպտեմբերի 9-ին, համանախագահներին կընդունի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ուորլիքը մոսկովյան հանդիպման նախօրեին Թվիթերում գրել է. - «Խաղաղությունը Ղարաբաղում հնարավոր է»։

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, հիշեցնենք, վերջին անգամ հանդիպել են հունիսի 20-ին՝ Սանկտ Պետերբուրգում, եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ և մասնակցությամբ։ Եվս մեկ հանդիպում նախատեսված էր այս ամռանը՝ Ֆրանսիայում, սակայն այն ինչ-ինչ պատճառներով չկայացավ։

Փորձագետների կարծիքով, այսօր բանակցային գործընթացում նախաձեռնողը Մոսկվան է։

XS
SM
MD
LG