Մատչելիության հղումներ

Մարիա Զախարովան Միրոնովի հետ կապված զարգացումները համարում է «հակառուսական արշավի մաս»


Մարիա Զախարովա, արխիվ

Մարիա Զախարովա, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Միացյալ Նահանգների կողմից հետախուզման մեջ գտնվող՝ ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի հետ կապված զարգացումներին, դրանք համարելով «հակառուսական արշավի մաս»:

Միրոնովը, հիշեցնենք՝ Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել էր, ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ «Միացյալ Նահանգների պահանջով»: Սակայն, ավելի ուշ, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, ազատ էր արձակվել և վերադարձել Մոսկվա:

«Այն, ինչ այս պահին մենք տեսնում ենք Վաշինգտոնի կողմից, դա վրեժի և չիրականացված ամբիցիաների գլոբալ հակառուսական արշավի մաս է կազմում: Մենք Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ այս միջազգային որսը դիտարկում ենք որպես այդ արշավի մաս»,- ասել է Մարիա Զախարովան:

XS
SM
MD
LG