Մատչելիության հղումներ

Մարմնամարզուհի Հուրի Գեբեշյանի նոր հնարքը պաշտոնապես ստացավ նրա անունը


Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքէջի
Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքէջի

31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրած առաջին հայ կին մարմնամարզիկ Հուրի Գեբեշյանի կատարած նոր հնարքը պաշտոնապես անվանվել է մարմնամարզուհու անունով: Այդ մասին այսօր հաղորդում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն (ՀԱՕԿ):

Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում Հուրի Գեբեշյանը նոր տարրը կատարեց զուգափայտերի վարժության ժամանակ՝ վարժությունը սկսելուց առաջ հրվեց առաջին ձողից և պտտվելով 360 աստիճան բռնվեց մյուսից:

Ամառային Օլիմպիական խաղերում պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի կին ներկայացուցիչ Հուրի Գեբեշյանը բազմամարտում հավաքեց 53.748 միավոր և չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը, ասված է ՀԱՕԿ լրատվության բաժնի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG