Մատչելիության հղումներ

Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասավ 73-ի


Իտալիա, Ամետրիչե, 24-ը օգոստոսի, 2016 թ․

Իտալիա, Ամետրիչե, 24-ը օգոստոսի, 2016 թ․

Այսօր վաղ առավոտյան Իտալիայում գրանցված 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասավ 73-ի: Այս մասին հայտարարել է երկրի քաղպաշտպանության վարչությունը:

Associated Press լրատվական գործակալության հաղորդմամբ, նույնիսկ Վատիկանից փրկարական հաշվարկներ են ուղարկվել՝ աջակցելու երկրաշարժի հետևանքները վերացնելու աշխատանքներին: Պաշտոնական Վատիկանը հայտարարել է, որ 6 հոգուց բաղկացած փրկարար խումբը Ամետրիչե է մեկնել վաղ առավոտյան:

Reuters գործակալության փոխանցմամբ, Իտալիային իր աջակցությունն է հայտնել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ հայտարարելով, որ պատրաստ է ցանկացած օգնություն հատկացնել աղետից տուժածներին:

XS
SM
MD
LG