Մատչելիության հղումներ

Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասավ 38-ի


Իտալիա - Փրկարարները մարդու են դուրս բերում փլատակներից, Ամատրիչե, 24-ը օգոստոսի, 2016թ․
Իտալիա - Փրկարարները մարդու են դուրս բերում փլատակներից, Ամատրիչե, 24-ը օգոստոսի, 2016թ․

Այսօր վաղ առավոտյան Իտալիայում գրանցված երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38-ի: Այդ մասին քիչ առաջ հայտնել է Իտալիայի քաղպաշտպանության վարչության մամուլի քարտուղարը:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իմակոլատա Պոստիլիոնեն նշել է, որ երկրաշարժը քաղաքներ և գյուղեր է ավերել նաև երկրի լեռնային հատվածներում, ինչը բարդացնում է փրկարարական աշխատանքները:

Նրա փոխանցմամբ՝ 27 մարդ մահացել է Աքումոլի և Ամատրիչե քաղաքների միջև ընկած հատվածում, 10-ը՝ Արկուատայի շրջանում:

BBC-ի հաղորդմամբ՝ 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով ևս 150 մարդ անհայտ կորած է համարվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG