Մատչելիության հղումներ

Անդրիաս Ղուկասյանը կշարունակի մնալ ճաղերի հետևում


Ոստիկանները Անդրիաս Ղուկասյանին քրեակատարողական հիմնարկից տեղափոխում են Վերաքննիչ դատարան, 24-ը օգոստոսի, 2016թ.
Ոստիկանները Անդրիաս Ղուկասյանին քրեակատարողական հիմնարկից տեղափոխում են Վերաքննիչ դատարան, 24-ը օգոստոսի, 2016թ.

Վերաքննիչ դատարան այսօր մերժեց «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությունը։

Նրա պաշտպան Լուսինե Սահակյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Ղուկասյանն առնվազն մեկ ամիս դեռևս կմնա անազատության մեջ։

«Ակնհայտ է, որ քաղաքական հետապնդում է իրականացվում Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ, որովհետև չնայած դռնփակ դատական նիստ է, բայց ես ինձ իրավունք եմ վերապահում այդ նիստից առնվազն մեկ փաստ ներկայացնել՝ դատարանը հատուկ հարց ուղղեց Անդրիաս Ղուկասյանին, որ եթե նա ազատ արձակվի արդյո՞ք շարունակելու է իր ընդդիմադիր գործունեությունը, և Ղուկասյանն իհարկե պատասխանեց, որ «իր գործունեությունը շարունակելու է և որևէ փոփոխություն իր գործունեության մեջ չի լինելու և նաև իր ընդդիմադիր կեցվածքում որևէ փոփոխություն չի լինելու»։ Ակնհայտ է, որ սա շատ էական նշանակություն ունեցավ և դատավորը նույնիսկ չհասկացավ, որ պետք է քողարկված որոշում կայացնի և այդքան ակնհայտ ցույց չտա, որ քաղաքական հետապնդում է իրականացվում Ղուկասյանի նկատմամաբ», - ասաց Սահակյանը՝ նշելով, որ դատարանն իր գործողություններով հիմնավորեց, որ Ղուկասյանը «քաղբանտարկյալ» է։

Անդրիաս Ղուկասյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է հուլիսի 29-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ ոստիկանությունը հատուկ միջոցների կիրառմամբ ցրեց «Սասնա ծռեր»-ի աջակիցների երթը։ «Ոտքի՛, Հայաստան» շարժման անդամը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։

Նույն գործով են անցնում նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը։ Սակայն դատարանն օրեր առաջ բավարարեց նրանց պաշտպանների միջնորդություններն ու գրավի դիմաց Մարտիրոսյանին ու Սանասարյանին ազատեց կալանքից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG