Մատչելիության հղումներ

Երկրաշարժ Իտալիայի տարածքում, կան զոհեր


Իտալիա - Երկրաշարժի պատճառած ավերածությունները Ամատրիչե քաղաքում, 24-ը օգոստոսի, 2016թ․
Իտալիա - Երկրաշարժի պատճառած ավերածությունները Ամատրիչե քաղաքում, 24-ը օգոստոսի, 2016թ․

Այսօր ժամը 6:08 տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 5:36 (Գրինվիչի ժամանակով` 01:36) Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իտալիայի տարածքում:

ԱԻՆ հաղորդագրության համաձայն, երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 42.790 և արևելյան երկայնության 13.290 աստիճան: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կիլոմետր խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալլ:

Երկրաշարժին հաջորդել են ետցնցումներ` 5.4 և 4.9 մագնիտուդներով:

Կա 14 զոհ, վնասվել են որոշ քաղաքներ, առկա է սողանքի առաջացման վտանգ, ասված է հաղորդագրությունում:

Reuters-ի տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ:

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ Իտալիայի կենտրոնում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Հռոմում։ Քաղաքի կենտրոնում քանդվել են շենքեր, որոնց տակ մարդիկ կան։ Հռոմը մնացել է առանց էլեկտրականության։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG