Մատչելիության հղումներ

Պետդեպը հաստատում է՝ Անկարան դիմել է Գյուլենին արտահանձնելու խնդրանքով


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոներ, արխիվ

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոներ, արխիվ

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Թուրքիան պաշտոնապես դիմել է Միացյալ Նահանգներին՝ Փենսիլվանիա նահանգում բնակվող կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու խնդրանքով, սակայն միաժամանակ վստահեցնում է, որ խնդիրը կապ չունի վերջերս Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ձախողված փորձի հետ:

«Այժմ մենք կարող ենք հաստատել, որ Թուրքիան խնդրում է արտահանձնել Գյուլենին, բայց ես չէի ասի, որ դիմումը կապ ունի հեղաշրջման փորձի հետ»,- լրագրողների հետ հանդիպմանը ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները:

Թուրքական իշխանությունները, մինչդեռ, բազմիցս են հայտարարել, որ հուլիսյան հեղաշրջման փորձի ետևում Գյուլենին են տեսնում:

Մարկ Թոները նաև ասել է, որ արտահանձնման դիմումը կապ ունի այլ խնդիրների հետ, որոնց պատճառով էլ պաշտոնական Անկարան հետամուտ է լինում ազդեցիկ իսլամական գործչի արտահանձնմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG