Մատչելիության հղումներ

ԱՄՆ պատվիրակությունը Անկարայում քննարկում է Գյուլենի արտահանձնման հարցը


Ֆեթուլլահ Գյուլեն, արխիվ

Ֆեթուլլահ Գյուլեն, արխիվ

Ամերիկյան հատուկ պատվիրակությունը ժամանել է Թուրքիա՝ այդ երկրի իշխանությունների հետ քննարկելու ամերիկաբնակ կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը:

Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում են փաստաբաններ և ԱՄՆ արդարադատության նախարարության երեք աշխատակից, ինչպես նաև Պետքարտուղարության մեկ ներկայացուցիչ:

Ակնկալվում է, որ բանակցությունները կշարունակվեն երկու օր, դրանց ընթացքում տեղի կունենա մտքերի փոխանակում Գյուլենին Թուրքիային արտահանձնելու պահանջի շուրջ: Թուրքական պետական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ամերիկյան կողմը կտեղեկանա այն փաստերի մասին, որոնք ապացուցում են Գյուլենի մասնակցությունը հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձին:

XS
SM
MD
LG