Սիրիայի տարածքից արձակված երեք ական ընկել է թուրքական Քիլիս քաղաքի վրա, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով NTV հեռուստաընկերությունը։
Աղբյուրը նշում է, որ թուրքական զինված ուժերը պատասխան կրակ են բացել։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։